Brent տեսակի նաթվի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսային պայմանագրի արժեքը ՝ ներառյալ մատակարարումը, այսօր լոնդոնյան ICE բորսայում աճել է 1 տոկոսով ՝ հասնելով բարելի դիմաց 50.02 դոլարի:
Այս ֆոնին ռուբլին ամրապնդում է իր դիրքերը դոլարի ու եվրոյի նկատմամբ: Եվ այսպես, Մոսկովյան բորսայում սակարկությունների սկզբում դոլարի փոխարժեքը նվազել էր 66 կոպեկով ու հասել 67.33 ռուբլու, իսկ եվրոն նվազել էր 90 կոպեկով ՝ հասնելով 75.3 ռուբլի մակարդակին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:




























