Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները մինչեւ սեպտեմբերի 20-ը մեկնելու են սահմանամերձ բնակավայրեր:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, բժիշկները կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։