Հայաստանում 2015թ. ցորենի բերքատվությունը զգալի աճել է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Եթե 2010թ. ցորենի միջին բերքատվությունը հանրապետությունում կազմել է հեկտարից 22.4 ցենտներ, ապա այս պահին բերքահավաքի ավարտից մեկ շաբաթ առաջ միջին բերքատվությունը կազմում է 33 եւ ավելի ցենտներ։

«Նախագահի եւ վարչապետի հրամանով մենք տվյալներ ենք հավաքել հացահատիկի պահանջարկի մաիսն։ Հայցերի ընդհանուր ծավալը 3900 տոննա է։ Հիմնականում մենք սերմեր են ներկրում Ռուսաստանից։ Հիմնականում բերքատվությունը հաջողվել է բարձրացնել հենց դրանց եւ մեր պետական ծրագրերի շնորհիվ»,- հավելեց նա։