«Ռոստելեկոմը» սեպտեմբերի 9-ին հայաստանյան բաժանորդներին ներկայացրեց լիովին նոր եւ առաջադեմ տեխնոլոգիական հենքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը։ Այսուհետ անգամ հանրապետության ամենահեռավոր քաղաքի բնակիչները կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել Սմարթ եւ վայելել վերջինիս առավելությունները։
Հայաստանյան շուկայում առաջին անգամ «Ռոստելեկոմը» ներկայացնում է Smart Box հասկացությունը։ Այն սարք է, որի միջոցով հեռուստատեսությունը դադարում է կատարել միայն հեռարձակողի գործառույթը ձայնագրման ու նախկին հաղորդումների դիտման հնարավորություններով։ Այն կառավարվում է Android օպերացիոն համակարգով եւժամանակակից հավելվածների կիրառմամբ, ընդ որում համակարգը հնարավորություն է տալիս ինտեգրել նորանոր հավելվածներ։
Սմարթ հնարավարությունների շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարողանում է հեռուստադիտումը շարունակել նաեւ այլ սարքավորումների միջոցով՝ հեռախոս, պլանշետ, մուտք գործել youtube, դիտել տեսանյութեր, շփվել skype-ի միջոցով անմիջապես հեռուստացույցի էկրանից եւ օգտվել մի շարք օգտակար գործառույթներից։
Ռոստելեկոմը պլանավորում է առաջիկայում նոր հավելվածների մշակման համար համագործակցել հայաստանյան ճարտարագետների հետ՝ ի նպաստ հայաստանում ՏՏ ընկերությունների զարգացման։
««Ռոստելեկոմի» անունից թույլ տվեք շնորհավորել հայաստանյան բոլոր սպառողներին․ այսուհետ շուկա է մուտք գործում լիովին նոր ապրանք, ինչն իր հերթին կձեւավորի հեռուստադիտման նոր մշակույթ։ Սմարթ հեռուստատեսությունը ձեւավորելիս հաշվի ենք առել մեր բաժանորդների եւ հայաստանյան բոլոր սպառողների կարիքներն ու ցանկությունները։ Վստահ եմ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամ Ռոստելեկոմի նոր՝ Սմարթ հեռուստատեսության գործառույթներում կգտնի իրեն հետաքրքրող հատվածն ու հավելվածը։Առաջիկայում մենք նախատեսում ենք համալրել հավելվածները՝ ձեւավորելով հավելվածների մեր շուկան (App Store) եւ համագործակցել հայաստանյան բարձրակարգ ծրագրավողների եւ ընկերությունների հետ»,—ասաց Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջոցառման ընթացքում։
Դեռ հունիսին Ռոստելեկոմը հայտարարել էր ZTE կորպորացիայի հետ ռազմավարական համագործացկության մասին, որն ընդգրկում էր մասնավորապես IP հեռուստատեսության եւ OTT (Over the Top) ինտերակտիվպլատֆորմիձեւավորումը։ Այսօր արդեն ընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջին արդյունքները։
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմ» ծառայություններն հասանելի են ոչ միայն Երեւան քաղաքում, այլ նաեւ հայաստանյան շուրջ 20 քաղաքներում։
«Ռոստելեկոմ» Սմարթ հեռուստատեսության հնարավորությունները՝
-Շուրջ 150 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն, որոնցից 6 HD,
-Ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, վարկանիշի, տարիքային սահմանափակման,
-Տեսավարձույթ (VOD, Video on Demand),
-Ֆիլմերի փաթեթի բաժանորդագրություն (SVOD), սերիալներ,
-Multiscreen – Հեռուստատեսային սարքավորմամբ պատկերի դիտման հնարավորություն այլ սարքով՝ iOS/Android հեռախոսներով, պլանշետներով,
-Multiroom – Մի քանի հեռուստացույցի միացում նույն սակագնային փաթեթին, բովանդակությանը,
-Նախկինում ցուցադրված հաղորդումների դիտում (TVOD, TV on Demand/Catch-up),
-Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (TSTV, Time-Shift TV/Pause TV),
-Նախկին, ներկա եւ հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին տեղեկատվություն (EPG, Electronic Program Guide),
-Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից (հավելվածի միջոցով),
-YouTube (հավելվածի միջոցով),
-Ռադիո (հավելվածի միջոցով, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով),
-USB հիշողության սարքերի բովանդակության դիտում. տեսանյութեր, երաժշտություն, նկարներ
-USB լարային եւ անլար մկնիկի, ստեղնաշարի միացում,
-Հեռակառավարման վահանակի հատուկ տարբերակ՝ ստեղնաշարով եւ AirMouse հնարավորությամբ,
- Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով),
-Եղանակի տեսություն (հավելվածի միջոցով),
-Հորոսկոպ (հավելվածի միջոցով),
-Facebook-իեւ Twitter-ի ինտեգրում՝ ֆիլմի հավանության հրապարակում:
.jpg)
.jpg)





























