Մայաների կողմից զանգվածային ծառահատումն ու գյուղատնտեսական նպատակներով ճահիճների ցամաքեցումը հանգեցրել են արեւադարձային անտառների էկոհամակարգի գլոբալ փոփոխություններին եւ նպաստել ջերմացմանը: Այս մասին ասված է Թեխասի համալսարանի աշխատակիցների հետազոտությունում:

Հնագետները, մասնավորապես, նկատել են, որ կավի արդյունահանումն ու պարարտանյութերի օգտագործմամբ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները հողի էրոզիայի պատճառ են դարձել:

«Կլիմայի գլոբալ փոփոխությունը կապում են արդյունաբերական հեղաշրջման դատարաշրջանի հետ: Մեր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ ավելի քան 2.000 տարի առաջ ապրած մայաների գործունեությունը նույնպես լեռնազանգվածի կրճատման եւ երաշտի պատճառ է դարձել»,- նշել է Թեխասի համալսարանի աշխարհագրության պրոֆեսոր Թիմ Բիչը:

Այս հետազոտությունը ցույց է տալիս ժամանակակից ԱՄՆ-ի կլիմայի վրա մայաների քաղաքակրթության ազդեցությունը, ինչը խոսում է մարդու եւ բնության հնագույն եւ բարդ կապերի մասին: