Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (International Association for Suicide Prevention) հետ համատեղ ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրը (World Suicide Prevention Day):

Ըստ Calend-ի, նպատակն է՝ ամբողջ աշխարհում խրախուսել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողությունները:

Կյանքի եւ գործունեության ժամանակակից տեմպերը, ինչպես նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են նրան, որ որոշակի պահի մարդը որոշում է իր իսկ կյանքի դեմ հանցանք գործել: Վիճակագրության համաձայն, աշխարհում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանությանը:

ԱՀԿ տվյալներով, ներկայում տարեկան շուրջ 1 մլն մարդ է ինքնասպանություն գործում: Միտումները ցույց են տալիս, որ մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը կարող է աճել 1.5 անգամ: