«Քյոլն» ակումբի եւ Լիբանանի ազգային հավաքականի պաշտպան Յուսեֆ Մոհամադը «Կայզերսլաուտերնի» հետ խաղում սահմանել է Բունդեսլիգայի հակառեկորդ` կարմիր քարտ ստանալով մեկնարկային սուլիչից 92 վայրկյան անց, հաղորդում է AFP-ը: Մոհամադը արգելված հնարքով կասեցրել է Էրվին Հոֆերի սրընթաց անցումը:
Յուսեֆ Մոհամադը գրեթե երկու անգամ գերազանցել է Բունդեսլիգայի նախորդ հակառեկորդը: Այս տարվա ապրիլին «Մայնցի» կիսապաշտպան Անդրեաս Իվանշիցը «Նյուրնբերգի» հետ խաղում հեռացվել էր 188-րդ վայրկյանին:
Համաշխարհային ֆուտբոլում այս ցուցանիշով բացարձակ ռեկորդը պատկանում է Դեւիդ Պրատին` Անգլիայի առաջնության 7-րդ դիվիզիոնի «Չիփենհեմ Թաուն» ակումբի ֆուտբոլիստը գեռացվել է 3-րդ վայրկյանին:
Սակայն ֆուտբոլային վիճակագրությունում նշվում է եւս մեկ ոչ պաշտոնական «նվաճման» մասին: Անգլիական սիրողական լիգայի խաղացող Լի Թոդը 2000թ. հեռացվել է հանդիպման երկրորդ վայրկյանին` մրցավարի մեկնարկային սուլիչի ձայնից անակնկալի գալու եւ դրան չափից դուրս հուզականորեն արձագանքելու համար. «Ես քո մորը, ինչ բարձր էր»,- մրցավարին հայհոյել էր Թոդը:



























