Դժվար թե առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանի հետ սպառողական ապրանքների առեւտուրը ռուբլով իրականացնի։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 8-ին Բելառուսի Գրոդնո քաղաքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունը։
«Այդ հարցը երկար է քննարկվել եւ դեռ երկար կքննարկվի։ Չեմ կարծում, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մենք ՌԴ-ի հետ առեւտրում անցում կատարենք ռուբլու։ Իսկ ռազմավարական ապրանքների օրինակ բնական գազի համար նման կարծիք կա։ Վարչապետը հենց դա նկատի ուներ»,- հայտարարեց Կարապետյանը։





























