ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն իր աջակցությունն է հայտնել 2018-ի աշխարհի առաջնության անցկացման Անգլիայի հայտին: Նա 4-օրյա տեսչական այցի սկզբում հայտարարել է, որ Անգլիայում հեշտ կլինի աշխարհի առաջնություն կազմակերպել:

«Աշխարհի առաջնություն կազմակերպելու ամենահեշտ ձեւը` այն Անգլիային վստահելն է: Այդ երկրում կա ամեն ինչ` երկրպագուներ, ստադիոններ, ենթակառուցվածքներ: Անգլիայի գլխավոր մրցակիցը կդառնա Ռուսաստանը, որին երբեք չի կարելի անտեսել, եթե այն ինչ-որ բանի համար պայքարում է: Ռուսաստանն ավելին է, քան երկիր: Այն մեծ մայրցամաք է, մեծ ուժ»,- Բլատերին մեջբերում է Sportinglife-ը: