2015թ. պետությունը արտահանողներին կվերադարձնի ավելի քան 38 մլրդ դրամ ԱԱՀ։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Այսպիսով՝  դա կգերազանցի 2014թ. մակարդակը, հավելեց նա։

Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հետեւել ԱԱՀ պատեհաժամ աճին, որպեսզի արտահանողները ազատված լինեն հնարավոր բարդություններից։

Այսօր Կառավարությունը որոշում է կայացրել 2015թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ն հետ վերադարձնելու համար հատկացված 5 մլրդ դրամը տեղափոխել 3-րդ եռամսյակ՝ հաշվի առնելով արտահանման ակտիվությունը։