Միմյանց վստահող մարդկանց սրտերը համահունչ են բաբախում: Նման եզրակացության են հանգել դանիացի մասնագետները:

Գիտնականները իրար լավ ճանաչող մարդկանց բաժանել են երկու խմբի: Փորձի բոլոր մասնակիցներին առաջարկել են հավաքել «Լեգո» կոնստրուկտոր, միայն թե մարդկանց առաջին խումբը, մշտապես շարում էր կոնստրուկտորի դետալները, իսկ երկրորդ խումբը անընդհատ ընդմիջում էր, որպեսզի խաղը հիմնված լինի վստահության վրա, հայտնում է Informing-ը:

Այդ ընթացքում գիտնականները ստուգում էին փորձի բոլոր մասնակիցների սրտի կրճատումները:

Պարզվել է, որ այն մարդկանց սրտերը, որոնք զբաղվում էին մեկ ընդհանուր գործով ու միաժամանակ անվերապահորեն վստահում իրար, սինխրոն են բաբախում:

Գիտնականները առայժմ դժվարանում են ասել, թե ինչու են իրար վստահող մարդկանց սրտի ռիթմերը համընկնում իրար: