Աշխարհի 75 քաղաքներում վերլուծելով գարեջրի ամենահանրահայտ տեսակների գները՝ բրիտանացի փորձագետները հրապարակել են ամենաթանկ եւ ամենաէժան գարեջրի վաճառքի վայրը։ Դրա համար մասնագետները համեմատել են բարում եւ խանութում վաճառվող ամենահայտնի 5 տեսակի գարեջրի գները եւ արդյունքները հրապարակել Go Europe կայքում։
Այսպես, ամենաէժան գարեջուրը վաճառվում է Լեհաստանի Կրակով քաղաքում եւ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։ Այս քաղաքներում գարեջուրն արժի մոտ 1.66 դոլար։ Գարեջուրը համանման գնով է վաճառվում նաեւ Բրատիսլավայում։ Շվեյցարական Ժնեւը գլխավորում է ամենաթանկ քաղաքների ցուցակը, որտեղ գարեջրի 0.33 լ տարողությամբ մեկ շիշը վաճառվում է միջինում 6.32 դոլարով։ Իսկ բարում գարեջուրը արժի 10.77 դոլար։
Թանկությամբ երկրորդ տեղում է Հոնկոնգը՝ 6.16 դոլար, հետո Թել Ավիվը՝ 5.79 դոլար, Օսլոն՝ 5.31 դոլար եւ Նյու Յորքը՝ 5.20 դոլար, գրում է Kedem-ը։





























