Եթե փախստականների հոսքը չկագնեցվի ՝ եվրոպական քրիստոնյաները փոքրամասնություն կդառնան, իսկ Եվրամիությունը կկորցնի իր ինքնությունը: Այս մասին Bild –ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նրա խոսքով, եվրոպացի քաղաքական գործիչներն այս պահին ապրում են պատրանքների աշխարհում: Նրանք չեն կասկածում, թե եկվորները իրենցից ինչ վտանգ են ներկայացնում եվրոպացիների համար: Նրանք չեն կասկածում, թե ինչ ծավալներ ունի այդ խնդիրը ՝ խոսքը տասնյակ միլիոնավոր մարդկանց մասին է: «Հոսքն անվերջանալի է ՝ Պակիստանից, Բանգլադեշից, Մալիից, Եթովպիայից, Նիգերիայից: Եթե մենք թույլ տանք, որ նրանք բոլորը գան, ապա Եվրոպան կկործանվի: Միգրացիայի հետեւանքով տեսանելի ապագայում մահմեդականները մեծամասնություն կդառնան Եվրոպայում: Եթե Եվրոպան թույլ տա երկու մշակույթների մրցակցությունը, ապա քրիստոնյաները կպարտվեն»: