Արմավիրի մարզում սեպտեմբերի 5–ին պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռի վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ին ասաց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:
«Երեխան, թեեւ դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց գիտակցության է եկել, լավ է, աշխույժ, ակտիվ»,- ասաց բժիշկը:
Բժիշկը նշեց, որ երկու օրից, ամենայն հավանականությամբ, Գոռը դուրս կգրվի հիվանդանոցից:





























