Երեւանի Նորագավիթ համայնքի բնակիչ, 18-ամյա Գագիկ Բ.-ն մեղադրվում է ոստիկանին դանակահարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Բ.-ն հունվարի 29-ին առավոտյան իրեն հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու ժամանակ վիճել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ Տիգրան Ա.-ի հետ: Գագիկը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին եւ դանակով հարվածել է նրան:

Գագիկ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: