Ֆրանսիական Վանվ քաղաքում սեպտեմբերի 12-ին ցուցանակ են տեղադրել՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի:
«Nouvelles d'Arménie» պարբերականի փոխանցմամբ, ցուցանակը տեղադրվել է քաղաքապետարանի եւ վարչական կենտրոնի միջեւ:
Այդ առիթով նաեւ ծիրանի ծառ են տնկել:





























