«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական էլիտան նորից հարսանիքի է. հոկտեմբերին կկայանա ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կրտսեր որդու՝ Նարեկի հարսանյաց հանդեսը:

Հարսնացուն սյունեցի աղջիկ է, Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանիքը տեղի կունենա Երեւանում: Տոնական արարողության երաժշտական մասը կապահովեն ոչ միայն հայ, այլեւ Ռուսաստանից հրավիրված հայտնի աստղեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում