ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։ Այս մասին նշվել է սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւի հանդիպման ժամանակ: Նալբանդյանը Դուշանբեում է գտնվում՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ:

Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ղրղզստանի համագործակցության հարցերը։