Ֆուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրը եզրափակեց «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը: «Մանչեսթեր Սիթին» արաբ շեյխերի հսկայական ներդրումներից հետո սկսել է մեթոդաբար պայքարել «Մեծ քառյակի» ակումբների դեմ: Առաջինն այդ գրոհին չդիմացավ «Լիվերպուլը»: Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ «Սիթին» հաղթեց 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Տեւեսը:
«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» - 3:0 (1:0)
Բերրի, 13, Տեւես, 52, 68 – 11մ



























