Թուրքիան Սիրիայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով այդ երկրները պետք է միանան նոր կառուցվող գազամուղով: Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Դամասկոսում համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այդ համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու երկրների էներգետիկ համագործակցության համար, ինչպես նաեւ կնպաստի «Նաբուկո» նախագծի իրականացմանը: Գրում է թուրքական «Հյուրիեթը»:

«Նաբուկո»-ի իրականացման շուրջ աշխատանքները գնում են ամբողջ թափով: Մենք արդեն համաձայնագիր ենք կնքել Քաթարի հետ, հիմա էլ Սիրիայի հետ եւ այդ ամենը խոսում է այն մասին, որ մենք ձեռքներս ծալած չենք նստել, այլ աշխատում ենք այդ նախագծի իրականացման ուղղությամբ: Բացի այդ, մենք բավարարված ենք Ադրբեջանում ընթացող բանակցություններով եւ հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ երկրի հետ նույնպես համաձայնության կգանք",- ասել է Յըլդըզն ու հավելել. «Որքան ինձ հայտնի է, Ադրբեջանը մտադիր է 1 միլիարդ խմ ծավալով գազ մատակարարել Սիրիային եւ այս գազամուղը կօգնի այդ ծրագրին»: