Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների իրականացման համար կառավարությունը հատկացրել է 22,5 մլն դրամ:
NEWS.am-ին մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ եւ «Ազդ» ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ռւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ջազ կայանումը Երռւանում» նախագծի համերգը:
Համերգին մասնակցում են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Էդգար Հակոբյանը, Արծվիկը, Գայանե Զախարովան, Էդվարդ Քաչարյանը, Շուշան Պետրոսյանը, Ալին Գոյան ռւ այլ երաժիշտ-կատարողներ: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ սիրված հեղինակային ստեղծագործություններ: Երեկոն կվարեն «Ջազ- կայանում» նախագծի հեղինակ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը ռւ Արման Մարգարյանը:
Սեպտեմբերի 21-ին էլ ժամը 20:00-ին Ազատության հրապարակում կկայանա տոնական բացօթյա համերգ: Համերգին կմասնակցեն Արտո Թունջբոյաջյանը ռւ «Armenian Navy Band» ավանգարդ ֆոլկ համույթը, «Ռեինկարնացիա» երաժշտական խումբը, պարային համույթներ:
Տոնական համերգը կուղեկցվի հրավառությամբ ռւ պարահանդեսով:
Բացի այս երկու համերգներից՝ տոնական միջոցառումներ տեղի կունենան նաեւ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում:





























