Թուրքական իշխանությունների դեմ քննադատությունների համար ընդամենը անօրինական շինարարություն անելու մեղադրանքով բանտում հայտնված հայտնի ստամբուլահայ լեզվաբան Սեւան Նիշանյանն անդրադարձել է Թուրքիայում աղմուկ հանած «Նոքթա» ամսագրի շապիկին։
Սեւան Նիշանյանը Twitter-ի իր էջում գրել է հետեւյալը․ «Վերջին տարիների ամենահաջողված ամսագրի շապիկն էր։ Չգիտեմ այդ «սելֆիի» հեղինակի անունը, բայց նրան պետք է անպայման պարգեւատրել»։
Նշենք, որ Nokta ամսագրի շապիկին հայտնվել էր ֆոտոշոփով արված լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Էրդողանը սելֆի է անում քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի դագաղի ֆոնին։ Սա նպատակ ուներ ցույց տալու, որ երկիրը արյունահեղության տանողը հենց Էրդողանն է։
Այս լուսանկարից հետո ոստիկանները ստուգումներ էին սկսել եւ ձերբակալ ամսագրի տնօրեններից մեկին, ում դատավորի որոշմամբ ազատ էին արձակել։





























