Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Զրույցի գլխավոր թեման Սիրիայում տիրող իրավիճակն է եղել: «Լավրովը կրկին շեշտադրել է այդ երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում:
Քննարկվել են նաեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները, ինչպես նաեւ Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու քայլերը:





























