«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ինչ որ օբյեկտ է այցելում, ՀՀԿ-ական գործարարների մոտ ներքին բողոքի նոր ալիք է բարձրանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շատ ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը կրկին «վերակենդանացնում» Գագիկ Ծառուկյանին: Նժդեհականները ՀՀԿ առաջնորդի նման վարքը համարում են իրենց հասցեագրված վիրավորանք:
Ըստ նրանց, երբ Սարգսյանը որոշեց պատերազմ հայտարարել Ծառուկյանին, իրենք անվերապահորեն աջակցեցին նրա այդ նախաձեռնությանը: Բայց այժմ Սարգսյանը, Ծառուկյանի հետ օբյեկտներ այցելելով, իրենց «փչացնում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























