Ստամբուլի Կոնգրեսի կենտրոն կոչվող սրահում սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղի է ունեցել Հրանտ Դինքի միջազգային մրցանակների հանձնման արարողությունը, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի լրագրողներ եւ իրավապաշտպաններ Թուրքիայից եւ աշխարհի տարբեր մասերից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, այս անգամ Հրանտ Դինքի անվան մրցանակները հանձնվել են Սաուդիան Արաբիայի կանանց իրավունքների պաշտպան Սամար Բադավիին եւ Թուրքիայում մոտ 20 տարի ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Kaos GL կազմակերպությանը։
Քանի որ Սամար Բադավիի նկատմամբ Սաուդիան Արաբիայում կա երկրից դուրս գալու արգելք, մրցանակը հանձնվել է իր գործընկերներից Էլսա Սաադեին՝ Բադավիին փոխանցելու համար։




























