Ամերիկյան Յութա նահանգում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 12 մարդ է մահացել, եւս մեկը համարվում է անհետ կորած, հաղորդում է Fox 13 Salt Lake City-ն:

Վաշինգթոնում ջուրը տարել է մի քանի մեքենաներ, որոնցում մարդիկ են եղել: Մեքենաներից մեկը ջրին շատ մոտ, վտանգավոր գոտում կայանված «ֆուրգոն» է եղել, որում ընտանիք է եղել, հաղորդում է Lenta-ն:

Զոհերից ամենափոքրը 4 տարեկան է: Բոլոր մահացածները Քոլորադո Սիթի եւ Հիլդեյլ շրջանների բնակիչներ են:

Հաղորդվում է նաեւ, որ երեք երեխաների հաջողվել է փրկել: