Եվրոպան պետք է դադարեցնի աջակցել ահաբեկիչներին, եթե նրանց ցանկանում են լուծել փախստականների խնդիրը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարցն այն չէ՝ Եվրոպան ընդունում է փախստականներին, թե ոչ, այլ այն, որ անհրաժեշտ է վերացնել այդ խնդրի սկզբնական պատճառը: Եթե եվրոպացիներին հուզում է փախստականների հարցը, թող դադարեցնեն աջակցությունն ահաբեկիչներին: Սա մեր կարծիքն է այս խնդրի վերաբերյալ: Սա է փախստականների հարցի էությունը»,-ասել է Ասադը:
Նրա խոսքով, ինքը կցանկանար օգտվել լրագրողների հետ հանդիպման այս առիթից, դիմելու համար բոլոր ուժերին եւ կոչ անելու՝ միավորվել ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ դա երկխոսության ու քաղաքական գործընթացի միջոցով քաղաքական նպատակների հասնելու ճանապարհն է:





























