Չիլիում քաղաքացիական ավիացիայի աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, 24-ժամյա համընդհանուր գործադուլ են սկսել, հաղորդում է France 24 հեռուստաալիքը:

«Դա ամենամասշտաբային գործադուլն է Չիլիի պատմության մեջ: Մենք ստիպված ենք եղել չեղյալ հայտարարել արդեն 324 չվերթներ»,-հայտարարել է Չիլիի կառավարության մամուլի քարտուղար Մարսելո Դիասը:

Գործադուլին մասնակցում են դիսպետչերները, ցամաքային ծառայությունների աշխատակիցներն ու օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Գործադուլի պատճառով շուրջ 50 հազար ուղեւորներ ստիպված կլինեն վերանայել իրենց ծրագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: