Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համարում է, որ Արեւմուտքում իր, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ  նույնատիպ հակաքարոզչություն է իրականացնում։  

«Այն ինչ կատարվում է Սիրիայում, նման է ձեր տարածաշրջանում կատարվող իրադարձություններին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ էր կատարվում արեւմտյան լրատվամիջոցներում  այն բանից հետո, երբ Ուկրաինայում հեղաշրջում  սկսվեց. նրանց համար նախագահ Պուտինը Արեւմուտքի բարեկամից վերածվեց թշնամու, ցարի, բռնապետի, որը ճնշում է ռուսական ընդդիմությանը, որը իշխանության է եկել ոչ ժողովրդավարական ճանապարհով՝  չնայած նա ընտրվել էր ժողովրդավարական ընտրություններով,   որոնց արդյունքները Արեւմուտքը  ճանաչել էր։ Իսկ այսօր նրանց համար դա այլեւս ժողովրդավարություն չէ։ Այսպիսին է արեւմտյան տեղեկատվական քարոզչությունը»,– ասել է Ասադը ՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»;

Նա վստահություն է հայտնել, որ Արեւմուտքը առաջնորդվում է Սիրիայում, Ռուսաստանում ու այլ երկրներում ղեկավարությունը փոխելու սկզբունքով։

«Արեւմուտքը չի ընկալում գործընկերների ու ինքնիշխան պետությունների։ Իսկ ո՞րն է նրա  պահանջը Ռուսաստանի նկատմամբ, Սիրիայի նկատմամբ, Իրանի նկատմամբ։  Դրանք ինքնիշխան պետություններ են։ Արեւմուտքն ուզում է հեռացնել մեկին ու նրա փոխարեն մեկ ուրիշին դնել, ով կառաջնորդվի ոչ թե իր Հայրենիքի, այլ այդ երկրների շահերով»,–շեշտել է Ասադը։