Սյունիքում 24-ամյա Մարիամ Ե.-ն մեղադրվում է ամուսնուն ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարիամ Ե.-ն ապրիլի 30-ին վիճել է ամուսնու՝ Միշա Հ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Մարիամը ծեծել է ամուսնու, այն է՝ հատակը մաքրելու փայտով եւ հոսանքալարով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ամուսինն էլ իր հերթին է ծեծի ենթարկել կնոջը:
Մարիամին Ե.-ին եւ Միշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























