Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համարում է, որ իր պաշտոնանկության հարցը կարող է լուծել միայն Սիրիայի ժողովուրդը:
«Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա իշխանության է գալիս ժողովրդի համաձայնությամբ, ընտրությունների միջոցով, եւ եթե հեռանում է, ապա ժողովրդի պահանջով, ոչ թե ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ժնեւի կոնֆերանսի կամ Ժնեւի կոմյունիկեի որոշմամբ: Եթե ժողովուրդը ցանկանա, նախագահը կմնա, հակառակ դեպքում պետք է անհապաղ հեռանալ: Սա է իմ սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում»,-ասել է Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Արեւմուտքում վաղուց տեղեկատվական արշավ է ընթանում, որը կենտրոնացած է այն բանի վրա, թե ողջ խնդիրը Սիրիայի նախագահի մեջ է:
«Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք ցանկանում են տպավորություն ստեղծել, որ սիրիական խնդիրը մեկ մարդու մեջ է, հետեւաբար մարդկանց բնական արձագանքն այն է, որ եթե խնդիրը մի մարդու մեջ է, ապա նա չի կարող հայրենիքից կարեւոր լինել եւ պետք է հեռանա եւ ամեն բան իր տեղը կընկնի: Այ այդպես Արեւմուտքն ամեն բան պարզեցնում է»,-նշել է Ասադը:





























