Սիրիայի ներկայիս ճգնաժամի արմատները ընկած են Իրաք ներխուժելու ԱՄՆ որոշման մեջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամեն պետության մեջ սխալներ լինում են։ Դա երեւի թե տեղի է ունենում ամեն օր։ Սակայն այդ սխալները ճակատագրական չեն։ Իսկ ինչպե՞ս է լինում, որ այդ սխալները հանգեցնում են նրան, ինչ տեղի ունեցավ Սիրիայում։ Դա անտրամաբանական է հնչում։ Դուք կզարմանաք, եթե ես ասեմ, որ սիրիական ճգնաժամին նախորդած բեկումնային պահը 2003թ. Իրաքի պատերազմն էր, երբ ԱՄՆ-ը ներխուժեց այնտեղ»,- ասել է Ասադը։

Սիրիայի նախագահի խոսքով՝ իր երկիրը կտրականապես դեմ էր դրան, քանի որ հասկանում էր, որ դա կհանգեցնի հասարակության տարանջատմանը։

«Իսկ Իրաքը մեր հարեւանն է։ Մենք հասկանում էին, որ պատերազմի հետեւանքով այդ երկիրը կբաժանվի կրոնական ճամբարների։ Այս ճգնաժամի աղբյուրները տանում են այն պատերազմը, որը Իրաքում կրոնական բախումների հանգեցրեց, ինչը մասամբ անդրադարձավ Սիրիայի վրա»,- հավելել է Ասադը։