Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 17-ին, Սոչիում կհանդիպի իր թուրք գործընկեր ՖերուիդունՍինիրլիօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչությունից:

«ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը սեպտեմբերի 17-ին Սոչիում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Սինիրլիօղլուին»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատնից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ սպասվում է, որ կողմերը կքննարկեն բարձր մակարդակով երկկողմ շփումների գրաֆիկը, նաեւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: