Վոլգոգրադում ադրբեջանցիների կողմից ծեծված Արտակին վիրահատել են, նրա վիճակը լավ է, բայց նա, իհարկե, վրդովված է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի մասնաճյուղի նախագահ Արման Մկրտչյանը:
Նշենք, որ կոտրվել են Արտակի ծնոտը, ձեռքը, բոլոր կողերը, նա հազիվ է ողջ մնացել: Մկրտչյանի խոսքով՝ այստեղ ազգային հարց բացարձակապես չկա, կենցաղային վեճ է եղել: Իրավական հարթության մեջ, ըստ Մկրտչյանի, կկիրառվի կալանավորում, քանի որ մարդ է մահացել:
«Հինգ հոգով տղային ծեծել են, եւ նա կիսագիտակից վիճակում կրակել է, չի հիշում, թե ինչպես է դա տեղի ունեցել»,-նշել է ՌՀՄ Վոլգոգրադի մասնաճյուղի ղեկավարը:
Արման Մկրտչյանը հավելել է, որ արդեն քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադում սեպտեմբերի 13-ին Դաղստանից ժամանած ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել «Բարիտոն» կարաոկե ակումբում՝ 5 հոգով ծեծի ենթարկելով հայ երիտասարդին: Ինքնապաշտպանության նպատակով վերջինս մեքենայից վերցրել է հրացան ու կրակել: Ծեծկռտուքի արդյունքում մահացել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Չիրիեւը:




























