Սեպտեմբերի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ամբողջությամբ այրվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
«Դեպքը տեղի է ունեցել խաղողի այգիների մոտ, որը շատ մոտ է գտնվում ադրբեջանական սահմանին: Խաղողի այգիներում մի քանի կանայք են աշխատելիս եղել, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել եւ անվնաս դուրս են բերվել այգիներից»,-ասաց գյուղապետը նշելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:
Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը նշեց, որ այս պահին մարզպետի հանձնարարությամբ գնահատում են գյուղացու կրաս վնասը, որպեսզի այն փոխահատուցվի:




























