Ռուսաստանն ակնկալում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շինարարության, այդ թվում՝ միջկառավարական համաձայնագրի բանակցային գործընթացը շուտով կվերականգնվի ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 17-ին Սոչիում ռուս եւ թուրք արտգործնախարարների հանդիպումը։ Նշենք, որ թուրքական կողմը մայիսից քննարկում է գազատարի նախագիծը։
Ինչպես նշել են ԱԳՆ-ից, երկու երկրների համագործակցության մեջ առանցքային դեր է խաղում էներգետիկ ոլորտի համագործակցությունը։
«Ընդհանուր առմամբ գրաֆիկով է ընթանում «Աքույու» ԱԷԿ կառուցման նախագիծը։ 2015թ. ապրիլին կայացել է ապագա կայանի ծովային հիդրոտեխնիկական կառույցների հիմնարկեքի արարողությունը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























