«Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի տան դարպասից հունվարի 20-ին նռնակ կախած անձի ինքնությունը դեռ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բագրատ Նավոյանը:

«Եթե իմանայի, թե ով է նման բան արել, մաման կլացացնեի, կպատժեի»,- ասաց տուրիստական գործակալության տնօրենը՝ հավելելով, որ իր դեմ մահափորձ չեն կարող կատարել:

Նավոյանը հայտնեց նաեւ, որ անցած տարվա նոյեմբերին իր ընկերության շենքի վրա կրակոցների գործով դեռեւս զբաղվում են իրավապահ մարմինները, հանցագործությունը չի բացահայտվել:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի նոյեմբերին անհայտ անձինք կրակել էին Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ էին հայտնաբերվել:

2015թ. հունվարի 20-ին էլ ժամը 06.57-ին անհայտ անձը նռնակ էր կախել Նավոյանի տան դարպասից: