Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են գրանցել ԱՄՆ-ում սեւ ոսկու պաշարների կրճատման ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսերը թանկացել են 1.40 տոկոսով եւ կազմել 48.42 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի հոկտեմբերյան մատակարարումների գները բարձրացել են 1.66 տոկոսով եւ կազմել 45.33 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նավթի ամերիկյան ինստիտուտը երեքշաբթի հայտնել էր, որ ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3.1 մլն բարելով այն դեպքում, երբ կանխատեսվում էր 1.2 մլն բարելի աճ։




























