Թուրքաական իշխանությունների քայլերի մասին Twitter-ով տեղեկություններ հայտնող «Ֆուաթ Ավնի» ծածկանունով անհայտ օգտատերը հերթական հետաքրքիր գրառումն է արել։
Ֆուաթ Ավնին Twitter-ի իր էջում գրել է, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Զարգացման նախարարից գաղտնի մյուս նախարարների հետ քննարկել է երկրի բյուջեի նախագիծը։ «Զարգացման նախարար Մուսլում Դողանը տեղյակ չի եղել, որ նման հանդիպում կա»,-գրել է Ֆուաթ Ավնին։
Նշենք, որ Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմում Սահմանադրության համաձայն երկու նախարարի պաշտոն հանձնվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը։ Զարգացման եւ ԵՄ հարցերով նախարարներ են նշանակվել Մուսլում Դողանը եւ Ալի Հայդար Քոնջան։




























