Չիլիում հզոր երկրաշարժից հետո, ամերիկյան Քալիֆորնիայում եւ Հավայան կղզիներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Այս մասին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան հայտնել է ԱՄՆ եղանակի ազգային ծառայությունը:
«Չիլիում հզոր երկրաշարժը ցունամիի առաջացման պատճառ է դարձել, եւ համապատասխան նախազգուշացումները կատարվել են ԱՄՆ Հավայի նահանգում եւ Ամերիկյան Սամոայում, ինչպես նաեւ Հարավային Քալիֆորնիայի ափամերձ տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ տարածքում «այս պահին հզոր ցունամի չի սպասվում»:




























