Նոր Զելանդիայում գիտնական-քրեագետները ատրճանակի կրակոցներով մի քանի խոզ են սպանել՝ հայտարարելով, որ վնասվածքները կօգնեն բացահայտել բարդ քրեական հանցագործությունները, գրում է The Guardian-ը։
Դատաբժշկական միջազգային ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նկարագրվում է, թե ինչպես են մոտ տարածությունից «Գլոկ» կիսաավտոմատ ատրճանակով սպանել 5 խոզերի։
Այս տեղեկությունը առաջ է բերել կենդանիների պաշտպանների զայրույթը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Նրանց կարծիքով խոզերի եւ մարդկանց մարմնի կառուցվածքը էապես տարբերվում է, եւ ավելի լավ արդյունքի կարելի կլիներ հասնել մանեքենների կամ համակարգչային մոդելների միջոցով։




























