Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, նավթի գները նվազում են ներդրողների կողմից շահույթի ամրագրման շրջանակներում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին ամենշաբաթյա դրական տվյալների ֆոնին «սեւ ոսկու» գինը 5 տոկոսով թռիչք է արձանագրել: Այդ մադին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 49,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02 տոկոսով՝ հասնելով 47,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























