Սինգապուրում մրցելույթն ավարտեցին առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի հայ մասնակիցները: Վերջինը կանոեի ոլորավայրէջք մրցաձեւում հանդես եկավ Էդգար Բաբայանը, ով 14 մասնակիցների պայքարում գրավեց 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Սինգապուրում նվաճեց չորս մեդալ` մեկ արծաթե, երեք բրոնզե:

Խաղերի փոխչեմպիոն դարձավ ծանրորդ Գոռ Մինասյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը, ծանրորդ Սմբատ Մարգարյանը եւ ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը: