Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետեւյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
- Երեւան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Նար-Դոսի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք խաչմերուկ,
- Երեւան քաղաքի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկ:
Նույն օրվանից գործարկվելու են նաեւ հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Երեւան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատված, 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
- Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























