Կառավարությունը մտավախություն չունի, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառքից հետո կարժանանա «Նաիրիտ» գործարանի ճակատագրին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Այսօր հանձնարարվեց, որպեսզի ներկայացված բոլոր փաստաթղթերը, առքուվաճառքի պայմանագիրը ուսումնասիրվեն: Մնացած հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն որոշ ժամանակ անց»,-ասաց Երվանդ Զախարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պատասխանեց, որ սակագինն արդեն գործում է եւ կառավարությունը սակագնի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կհայտնի հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո:




























