Էլդար Ռյազանովին , ում տեղափոխել էին Առաջին քաղաքային հիվանդանոց , մտադիր են ստացիոնարից դուրս գրել ուրբաթ օրը , այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը:

«Ես ուզում եմ , որ նա հենց վաղը դուրս գրվի... Ազգականները նույնպես կարծես թե դեմ չեն: Ինքը՝  Էլդար Ալեքսանդին,  նույնպես չի առարկում»,- հայտնել է Սվետը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին , որ ռեժիսորին հիվանդանոց են տեղափոխել ինֆարկտի պատճառով: Ազգականները հերքել են այդ  տեղեկությունը ՝ ասելով, որ Ռյազանովը պլանային բուժում է անցնում: