Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.18-ին Թալին քաղաքի ԲԿ հերթապահ բուժքույրից տեղեկատվություն է ստացվել, որ սուր աղիքային ինֆեկցիայի նախանշաններով իրենց մոտ են հոսպիտալացվել Մաստարա գյուղի 3-րդ փողոցի բնակիչ` 2002 թ. ծնված Ց. Հ.-ը, 2006 թ. ծնված Հ. Ս.-ը եւ Թալին քաղաքի Սպանդարյան 11-րդ փողոցի բնակիչ` 2003 թ. ծնված Լ. Վ.-ը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























