ԱՄՆ նախագահի միլիարդատեր թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը խոստացել է հրաժարվել նախագահական աշխատավարձից՝ իր ընտրվելու դեպքում՝, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«Եթե ինձ նախագահ ընտրեն, ես ոչ մի աշխատավարձ չեմ ստանա»,-հայտարարել է Թրամփը:

Միլիարդատերը նաեւ հավելել է, որ տարեկան 400 հազար դոլարն իր համար մեծ խնդիր չի լինի: