Բրազիլիայի պատգամավորների պալատի (երկրի Կոնգրեսի ստորին պալատն է) ղեկավար Էդուարդո Կունյան ընդդիմության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Միգել Ռեալեից երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականի պահանջ է ստացել: Այս մասին հաղորդում է La Jornada պորտալը:
Ռուսեֆը մեղադրվում է հարկային օրոնսդրության նորմերը խախտելու եւ պետական միջոցներն իր քարոզարշավի համար օգտագործելուն առանչություն ունենալու մեջ: Նշենք, որ Ռուսեֆը նախորդ տարի վերընտրվել է նախագահի պաշտոնում:
Պարբերականի փոխանցմամբ, այս պահանջը պաշտպանում են ընդդիմադիր կուսակցությունները, այլախոհները եւ երկրի խոշոր հասարակական շարժումների ներկայացուցիչները:




























