«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Ռուբեն Հակոբյանի հրաժարականի եւ «Ժառանգությունից» հեռանալու մասին

Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ,

Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման եւ դրա ձեւակերման մասին։ Ցավում ենք, բայց նաեւ հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու ․․․

Շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար եւ մաղթում հաջողություններ․․․

«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կներկայացնի Զարուհի Փոստանջյանը»: